ԱՄՆ Տեխաս նահանգում դպրոցականը դպրոցում կենսաբանության դասի ժամանակ վիրավորվել է դանակի 5 հարվածից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության շերիֆի խոսքերով` դպրոցականի վիճակը կայուն է, նա հոսպիտալացվել է որովայնի շրջանում և ձեռքերի վրա վերքերով:
Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է 15-ամյա դեռահասը:
Հետաքննությունը պարզել է, որ աշակերտը վիրավորվել է, երբ դասարանի դռների մոտ բախվել է երկու այլ աշակերտների հետ: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրենդսվուդ քաղաքի միջնակարգ դպրոցում: Կասկածյալների անունները չեն նշվում: