Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ծառայել են թատրոնին ու կծառայեն. Կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

Այսօր՝ Թատրոնի միջազգային օրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ամփոփվեցին նախորդ տարվա արդյունքները:

Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրվեց Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Արարողության բացմանը ցուցադրվեց «Բեմական խաչմերուկ» հաղորդաշարից հատվածներ, որտեղ հնչում էր մեծն վարպետի խոսքը ու դահլիճը մի քանի րոպե ծափահարություններով հարգեց Սոս Սարգսյանի հիշատակը:

Այս տարի Սոս Սարգսյանի անվան մրցանակը հանձնվեց Արման Նավասարդյանին: «Թատերարվեստին արժանի ծառայելու համար» մրցանակներ ստացան կինոգետ Սուրեն Հասմիկյանը, դերասան Կարպիս Շամլյանը, դերասան Ռուբեն Մարուխյանը, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Վերջինս կատակեց, թե այս տարի կարծես լրացել է իր 70 տարին, սակայն ինքը դեռ «ուժ ու կորով ունի ծառայել թատրոնին»: «Ծառայել եմ թատրոնին ու դեռ շարունակելու եմ ծառայել»,- ասաց նա:

Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ շնորհվեց նաև թատերագետ Լևոն Մութաֆյանին: Թատերարվեստին մատուցած ծառայությունների համար ոսկե մեդալ շնորհվեց նաև դերասան Արթուր Կարապետյանին:

Միակ անվանակարգը, որտեղ մրցանակներ չշնորհեցին, «Լավագույն պիես» անվանակարգն էր: 7 հոգուց բաղկացած փորձագետների խումբը մրցանակ չշնորհեց ոչ ոքի: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որը այդպես էլ չկարողացավ մրցանակը հանձնել, հույս հայտնեց, որ գուցե մյուս տարի մրցանակը կկարողանա գտնել իր տիրոջը:

Եվ այսպես, «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակ շնորհեց Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի «Սիրելի Պամելա» (Ջոն Պատրիկ) պիեսին: Ներկայացման բեմադրիչ Նարինե Մալյանն իր խոսքում կարևորելով մրցանակի ստացումը, նկատեց, որ այն իրենց թատրոնի համար խորհրդանշական է 2 առումով՝ նախ այն, որ այս տարի լրանում է թատրոնի 35-ամյակը ու երկրորդ՝ լրանում է Հենրիկ Մալյանի 90-ամյակը:

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակ ստացավ Երևանի Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը «Ամնեզիա» (Լիզա) ներկայացման համար: «Ուրախ եմ, որ այս տարի ժյուրիի կարծիքը համընկավ իմ կարծիքին»,- մրցանակը ստանալով կատակեց դերասանուհին: Նրա խոսքով՝ ինքը հասկացել է, որ հաջողության հասնելու համար հարկավոր է «աճ գրանցել, այլ ոչ թե մրցակցել»: Այս անվանակարգում մրցանակ ստացավ նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը ներկայացնող Ռուզան Գասպարյանը «Չորս պատճառ ամուսնության համար»:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակի արժանացան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Կարեն Քոչարյանը «Ինչպե՞ս են մարդ դառնում» (Եգոր Գլումովի դերակատարման համար) պիեսից ու Վիգեն Ստեփանյանը՝ («Լիր») hայ-վրացական նախագծի համար:

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունում «Լավագույն ռեժիսուրա»անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիգոր Խաչատրյանը «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից):

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայկ Թորոսյանը «Աշնանային իրիկնամուտ» ներկայացման համար (Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն):

«Երաժշտության լավագույն հեղինակ» անվանակարգում «Արտավազդ» մրցանակ ստացավ Արթուր Մանուկյանը «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» ներկայացման համար:

«Արտավազ» ամենամյա մրցանակները շնորհվում են ամեն տարվա մարտի 27-ին մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում