ՆԱՏՕ-ն ինքնուրույն արևելք չի տեղաշարժվում, այլ դաշինքի արևելյան սահմանների երկրներն են ցանկանում մտնել ՆԱՏՕ և Եվրամիություն: Այս մասին կանադական Maclean’s ամսագրի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Դա ամբողջությամբ սխալ հայտարարություն է: Անկախ երկրները թակել են դուռը և անդամակցություն հայցել: ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չի շարժվում արևելք: Այդ արևելքն է ցանկանում մտնել ՆԱՏՕ կամ Եվրամիություն»,- հայտարարել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքերով`«որոշում ընդունելու իրավունքն ինքնիշխան է յուրաքանչյուր երկրի համար»: «Գաղափարը, որ այն, ինչ կորած է Ռուսաստանի համար, ձեռք է բերվում Եվրամիության կողմից, սխալ է»,- ընդգծել է նա: