Գերմանիայում սեռական հաճույքների համար նախատեսված Kaufmich սոցկայքը Բեռլինի բորդելներում թափուր աշխատատեղի համար մրցույթ է հայտարարել, հաղորդում է CNBC-ն: Դրանում ներառվում են ծառայության որակի, հիգիենայի չափանիշների, մաքրության և սեռական սպասարկման անվտանգության ստուգումը:
Աշխատակցուհիների պարտականության մեջ կմտնեն նաև սեռական կապերը: Սեռը նշանակություն չունի, սակայն բարձրագույն կրթությունը պարտադիր է:
Kaufmich-ի ներկայացուցիչները պնդում են, որ ցանկանում են դառնալ «այն, ինչ TripAdvisor-ը զբոսաշրջության շուկայում»` նկատի ունենալով ճամփորդների համար նախատեսված միջազգային առցանց ծառայությունը: