Leshi Internet Information and Technology ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրենը իր նոր LeTV X900 սմարթֆոնի թիզերում Apple-ն որպես նացիստ է ներկայացրել, գրում է The Verge-ը:
Թիզերի նկարում պատկերված է Հիտլերը, որի թևի կարմիր ժապավենի վրա ոչ թե սվաստիկան, այլ Apple-ի լոգոտիպն է պատկերված: Այս նկարը հրապարակվել է Weibo Յուետինի պաշտոնական կայքում, որն ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի:
«Գտնվելով iOS-ի գերակայության ներքո, որն ատելությամբ «սիրում» են ամբողջ աշխարհի մշակողները, մենք պետք է ավելի ուշադիր միմյանց հարցնենք՝ արդյոք այդ նորարարությունների հետ ամեն ինչ կարգի՞ն է»,- գրում է Ցզյա Յուետինը: