Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է այն մարդկանց մասին, ովքեր իրեն համեմատում են Լիոնել Մեսսիի և Քրիշտիանու Ռոնալդուի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գոհ եմ իմ մրցելույթներից: Շարունակում եմ աճել: Մարդիկ սպասում են, որ ես պետք է մեկ մրցաշրջանի ընթացքում դառնամ 30-40 գոլի հեղինակ, սակայն ես այդպիսի ֆուտբոլիստ չեմ:
Թիմը հիանալի մրցաշրջան է անցկացնում և ես կարծում եմ, որ ընթացիկ մրցաշրջանում մենք կկարողանանք երկու գավաթ նվաճել»,- հայտարարել է բելգիացի ֆուտբոլիստը: