Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտումեուն խոսել է թիմի կիսապաշտպան Չավի Էրնանդեսի ապագայի մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Ես խոսել եմ Չավիի հետ: Նա մեր թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ով կարող է իր ապագայի որոշումները կայացնել ինքնուրույն:
Նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն նա կարող է լքել թիմը երբ ցանկանա: Մենք չենք կարող ինչ-որ փոփոխություն մտցնել իր որոշման մեջ»,- հայտարարել է Բարտումեուն: