ԱՄՆ ռազմական շարասյան` Չեխիայով եռօրյա անցումը, որը վերադառնում է Բալթիայում զորավարժություններից, ամերիկացիների համար 7.3 մլն դոլար կարժենա: Այս մասին հաղորդում է Չեխիայի ռազմական գերատեսչության ղեկավար Մարտին Ստրոպնիցկին, գրում է RIA Novosti-ն:
«Բալթիայում զորավարժություններից վերադարձող ԱՄՆ ռազմական շարասյունը Չեխիայի տարածքով կանցնի կիրակիից չորեքշաբթի ընկած ժամանակահատվածում: Այժմ արդեն կարելի է խոսել նրա ուշացման մասին, քանի որ Լեհաստանում բնակչությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ամերիկյան ռազմական տեխնիկայի նկատմամբ և ԱՄՆ զինծառայողների հետ զրույցներին»,- ասել է Ստրոպնիցկին:
Չեխիայում շարասյան բոլոր ծախսերն իր վրա է վերցնում ամերիկյան կառավարությունը, ինչը կարժենա մոտ 176 հազար կրոն (7.3 մլն դոլար), ասել է Չեխիայի պաշտպանության նախարարը: