Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնում է, որ մարդատար Airbus A320 ինքնաթիռի կործանման վայրում 400-600 մարդկային մարմնի մասեր են գտնվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ ոստիկանությունը զոհերի անձնական իրերից ԴՆԹ օրինակներ է վերցրել, որոնք տրվել են հարազատների կողմից: Տվյալ օրինակները կպարզվեն զոհերի ինքնությունը պարզելու համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիա են ժամանել ավիավթարի զոհերի հարազատները: