Լոնդոնում բնակարանի գինն անցած տարվա փետրվարից մինչև այս տարվա փետրվարը թանկացել է 12,9 %-ով, հաղորդում է Bloomberg-ը:
Մայրաքաղաքում վերջին մի քանի ամսվա գներն ավելացել են միջինը 0,9 %-ով:
Ակտիվորեն աճում է բյուջետային այլ շրջաններում բնակարանների պահանջարկը, որը տեղի է ունենում Բրիտանիայի տնտեսության վերականգնման ֆոնին, փոխանցում է գործակալությունը:
Ընդհանուր առմամբ՝ բնակարանների գինն անցած տարվա փետրվար ամսվա հետ համեմատած այս տարվա փետրվարին աճել է 7,5 %-ով: