Իտալական «Ռոմա»-ն մտադիր է երկարաձգել իր թիմի կիսապաշտպան Կևին Ստրոտմանի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Ըստ աղբյուրի` հռոմեացիները 25-ամյա հոլանդացի կիսապաշտպանին կառաջարկեն 5-ամյա պայմանագիր:
Բացի այդ, «Ռոմա»-ն Տոտիի հեռանալուց հետո ցանկանում է ավագի թևկապը հանձնել Ստրոտմանին: