Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքս Սոնգը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսի»-ում, տեղեկացնում է Sport.es-ը:
Ինչպես հաղորդում է իսպանական լրատվամիջոցը, «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հզորացնել կիսապաշտպանական գիծը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սոնգը վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմ»-ի կազմում: