«Լիդերը միանգամից չի առաջանում: Ծառուկյանն էլ, չէ՞, ճանապարհ անցնելով է եկել, մինչև քաղաքական ճանապարհ անցնելը նա այլ դաշտում է կայացել որպես հզոր դեմք ու եկել քաղաքականություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հեռանալով իրենց կուսակցությունը մնաց առանց առաջնորդի:
«Չկա՞ կուսակցություն, որտեղ հստակ ընդգրծված լիդերներ չկան: Եկեք ԲՀԿ-ին ժամանակ տվեք»,- շարունակեց պատգամավորը:
Մ.Մելքումյանը նաև կարծում է, որ «սուպեր լիդերներ» դժվար են առաջանում, քանի որ այն բավականին ռիսկային է: «Այդ ռիսկը վերցնողներ գրեթե չկան: Ես չեմ բացառում, որ լինեն, բայց դա մեծ ռիսկ է»,- ասում է նա: