Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Գագիկ Ծառուկյանին խաբե՞լ էին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ երբ լրագրողները ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներին հարցրել են, թե արդյոք Սերժ Սարգսյանն այլևս չարիք չէ՞ կուսակցության տեսանկյունից, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը հայտարարել է, որ Հայաստանի համար չարիքը Ալիևն է:

«Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի՝ ունենալով մեկ նպատակ. քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը՝ ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Այս իշխանությունն անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»,- փետրվարի 13-ին ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի՝ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը, կամ հայտարարել էին միգուցե նրա անունից: Դրանից հետո Ծառուկյանը հանձնվեց:

Սակայն այսօր, պարզվում է, չարիքը Սերժ Սարգսյանը չէ կամ նրա գլխավորած իշխանությունը, այլ Ալիևն է չարիքը: Ըստ էության, ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանին խաբե՞լ էին՝ ասելով, որ չարիքը Սերժ Սարգսյանի իշխանությունն է: Ըստ էության ստացվում է, որ ոչ իշխանական բևեռի ծառուկյանական առաջնորդությունը կառուցված էր այդ խաբեության վրա, և չարիքը Ալիևն է եղել, իսկ այդ մարդուն հավաստիացրել են, որ Սերժ Սարգսյանն ու իշխանություններն են չարիք և պետք է հեռացնել նրանց:

Մինչդեռ եթե Ծառուկյանին այն ժամանակ ասեին, որ չարիքը Ալիևն է, ապա նա կպայքարեր Ալիևի դեմ և Սերժ Սարգսյանի գրոհներին ու հալածանքներին էլ չէր արժանանա, կարիք չէր լինի հաշտության համար Մոսկվայից հրավիրել Սամվել Կարապետյանին, ժամեր շարունակ բանակցություններ վարել Հովիկ Աբրահամյանի տանը, Հովիկ Աբրահամյանը կարիք չէր ունենա ՀՀԿ նիստում սեփական հավատարմությունը ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին հավաստելու համար գանահարել կամ «բամփել» իր խնամի Ծառուկյանին, իսկ Ծառուկյանն էլ այսօր կունենար իր արժանի և պատվավոր տեղը հայ քաղաքական կյանքում և քաղաքագիտական մտքում:

Այլ կերպ ասած՝ այսօր պարզվում է, որ հայաստանյան ներքաղաքական կյանքի պատմությունը մի պարզ ու սովորական խաբեության կամ թյուրիմացության պատմություն է եղել, որին զոհ գնաց Գագիկ Ծառուկյանը, իսկ ովքեր նրան ոգի էին տալիս Սերժ Սարգսյանի և նրա չարիքի իշխանության դեմ պայքարում, այսօր հայտարարում են, որ չարիքը Ալիևն է:

Իրականում ամենամեծ չարիքը Հայաստանի այս երկդիմի քաղաքական դաշտն է, քաղաքականության այս երկդիմի բնույթը, քաղաքական սուբյեկտների այս երկդիմի կեցվածքը: Սա է Հայաստանը հանգեցրել անօրինական և հակասահմանադրական իրավիճակի, ապօրինի իշխանական համակարգի և անարդյունավետ ու անպտուղ ընդդիմադիր դաշտի։ Նման երկդիմի քաղաքականությունը նորմ դարձնելն է հանգեցրել քաղաքականության, կուսակցությունների հանդեպ հասարակության անվստահության և անտարբերության, ինչն էլ վերարտադրության պարարտ հող է ստեղծել իշխանությունների համար:

Սա է նաև հանգեցրել մի իրավիճակի, երբ Հայաստանի ակնհայտ սխալ որոշումների և դիրքորոշումների արդյունքում ագրեսիվացել է նույն Ալիևը՝ համարելով, որ կարող է օգտվել այն խնդիրներից, որոնք Հայաստանի առաջ ծառացել են համակարգային արատների արդյունքում: Ըստ որում՝ Ալիևը, իհարկե, միակը չէ, որ օգտվում է այդ արատների հետևանքներից: Օգտվում են բոլորը՝ բացի Հայաստանի քաղաքացիներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում