Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Արևմտյան ԶԼՄ-ները զգալիորեն չափազանցում են սիրիացի փախստականների թիվը. Ասադ

Սիրիայում, որտեղ 2011 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը, ժամանակավորապես տեղահանվածների թիվը մի քանի միլիոն է, սակայն արևմտյան ԶԼՄ-ները զգալիորեն չափազանցում են նրանց թիվը՝ ներխուժումը հիմնավորելու համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ռուս լրագրողներին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Ահաբեկիչներն ամենասկզբից դիմում էին կարգախոսների, որոնք սերմանում էին կրոնական և էթնիկական երկպառակություն: Դրանց նպատակն էր սիրիական հասարակությանը ստիպել լքել երկիրը և Սիրիան վերածել մոնոկրոնական պետության: Իսկ այնտեղ, որտեղ չկա բազմազանություն, միշտ բարգավաճում է արմատականությունը: Ճշմարտությունն այն է, որ ահաբեկիչները հարձակվել են ոչ միայն փոքրամասնությունների վրա, նրանք հարձակվել են Սիրիայի բոլոր քաղաքացիների վրա: Այդ կարգախոսները պետք էին սիրիական հասարակությանը պառակտելու համար: Եվ եթե մենք պաշտպանեինք միայն փոքրամասնություններին, ահաբեկիչներին կօգնեինք իրագործել մտածածը»,- հայտարարել է նա:

Ինչ վերաբերում է փախստականների թվին՝ Ասադի խոսքով՝ Սիրիայի իշխանությունները ստույգ վիճակագրություն չունեն:

«Այդ ցուցանիշն ամեն օր փոխվում է: Շատ մարդիկ Սիրիայի մի շրջանից տեղափոխվում են այլ շրջան՝ իրենց հարազատների մոտ: Այդ պատճառով նրանք չեն դասվում ժամանակավորապես տեղափոխված անձանց թվին: Իհարկե, ժամանակավորապես տեղափոխված անձանց ընդհանուր թիվը մի քանի միլիոն է: Սակայն արտասահմանյան ԶԼՄ-ներն էականորեն չափազանցում են նրանց թիվը՝ որպես պատրվակ իրականացնելու համար զինված մարդասիրական ինտերվենցիա»,- ասել է Ասադը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության հետևանքով տուժել է (մարդասիրական աջակցության կարիք ունի) ավելի քան 12 մլն մարդ, մոտ 4 մլն սիրիացի փախստական է դարձել, ևս ավելի քան 7 մլն՝ ներքին տեղափոխված:

Ասադի խոսքով՝ Սիրիայի պետությունը հոգում է նրանց համար, ովքեր զրկվել են տանիքից: «Հարկադիր տեղափոխված անձանց ժամանակավոր տեղավորման կենտրոններ են ստեղծվել, որոնց ցուցաբերվում է բժշկական և պարենային օգնություն, ապահովվում է նրանց երեխաների համար դպրոցական կրթության հասանելիությունը: Իհարկե, մենք չենք կարող լիարժեք փոխհատուցել նրանց նախկին կենսամակարդակը, բայց այդ միջոցառումները ժամանակավոր բնույթ ունեն՝ մինչև նրանք վերադառնան հարազատ տներ»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում