«Դժվար չէ գուշակել, թե ինչ տեղի կունենա հետագայում. ԵՏՄ առաջնորդների հաջորդ հանդիպումը լինելու է մայիսի 8-ին, Հաղթանակի տոնի նախօրեին: «Հայաստանին կհրավիրեն զորահանդեսի եւ տոնակատարությունների, բայց երբ սկսվեն գործնական բանակցություններ, կրկին Հայաստանը դուրս կմնա: «Կարող են հրավիրել ֆուրշետի, բայց ոչ բանակցությունների սեղանի մոտ: Ոչ մեկի հետ չքննարկելով, երկու բլոկների նկատմամբ արկածախնդիր քաղաքականությունը կարող է Հայաստանին Եվրոպայի եւ Ռուսաստանի բախումների առանցք դարձնել»,-այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: