Հարկային մարմինների կողմից անցկացվող ստուգումներին պետք է նորմալ վերաբերվել, քանի որ սա սովորական գործընթաց է` անկախ կուսակցական պատկանելիությունից: Այսօր ԱԺ ճեպազրույցների մասին այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, դիտավորյալ որևէ դեպքեր չեն լինի, բայց ստուգումները պետք է շարունակական լինեն, բոլորը պետք է գործեն հարկային օրինական դաշտում:
Վահրամ Բաղդասարյանը նաև նշեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումները շարունակվում են: