«Ես չեմ ուզում որակավորում տալ այդ անձին, անգամ նրան քաղաքական գործիչ անվանել չեմ ուզում»,- այսօր լրագրողների խնդրանքով անդրադառնալով ապրիլի 24-ին Ժիրայր Սեֆիլյանի կողմից հանրահավաքի խնդրին, ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Նման գործողություններ անողին հանրությունը պետք է որակավորումներ տա, հանրությունը պետք է այդ քայլի գնահատականը տա», – ասաց Վահրամ Բաղդասարյանը: