ԱՄՆ գաղտնի ծառայությունն իր աշխատակիցներին արգելել է ծառայողական ավտոմեքենաների ղեկին նստել ալկոհոլի գործածությունից հետո 10 ժամվա ընթացքում: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված զեկուցագիրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու գործակալների կասկածում են Սպիտակ տան մոտ խմած վիճակում ավտոմեքենա վարելու համար: Դեպքը հետաքննում է ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը: Կասկածվող երկու գործակալներն էլ հեռացվել են աշխատանքից:
Նոր, ավելի խիստ կանոնների մասին հատուկ ծառայության աշխատակիցներին հայտնել են երկուշաբթի օրը շարունակվող հետաքննության ֆոնին, նշում է պարբերականը: Նախկին կանոններով գործակալներին արգելվել է տրանսպորտային միջոց վարել հարբած վիճակում, կամ եթե ենթադրվում էր, որ նրանք այդպիսի վիճակում են, նշում է թերթը:
Զեկուցագրում նշվում է, որ կարգը խախտողներին սպառնում է ընդհուպ մինչև հեռացում:
Գաղտնի ծառայութան մամլո քարտուղարը հրաժարվել է քննարկել նոր կանոնները կամ նշել՝ արդյոք դրանք ընդունվել են ի պատասխան մարտի 4-ի դեպքի՞: