«Մեզ այսօր դիմում են բազմաթիվ անձիք ՕԵԿ-ին անդամակցության համար, այդ թվում նաև ԲՀԿ-ից: Մեր օրակարգում ԲՀԿ-ից պատգամավորների ներգրավման խնդիր դրված չէ: Մենք ունենք շատ լավ, նորմալ, մարդկային, ընկերական հարաբերություններ: Տարբեր կուսակցություններից այսօր կա ներհոսք ՕԵԿ, կան դիմումներ, կան անկուսակցականների դիմումներ, այդ թվում կան նաև ԲՀԿ-ից քաղաքացիներ»,-ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: