Thursday, 18 04 2024
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

Ռուսները փորձում են իրենցով անել նաև փոքր ՀԷԿ-երը

Հայաստանի փոքր ՀԷԿ-երի խնդիրը շարունակում է անլուծելի մնալ. Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը շարունակում է չվճարել ՀԷԿ-երի կողմից ընկերությանը մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց, չնայած բոլոր հավաստիացումներին, որ շուտով կլինեն վճարումներ: Խնդիրը կարող է միջազգային սկանդալի վերածվել, և այս պնդումը այնքան էլ հեռու չէ իրականությունից:

ՀԷԿ-երի սեփականատերերը պնդում են, որ ՀԷՑ-ում ունեցած իրենց աղբյուրները տեղեկացնում են, որ չվճարումների հետևում կանգնած է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, որ Մոսկվայից եկած հրահանգով է, որ ՀԷԿ-ի պարտքերը չեն վճարվում և նրանք կանգնած են սնանկացման իրական վտանգի առաջ: Իսկ ինչ շահ ունի «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը Հայաստանի փոքր ՀԷԿ-ը ոչնչացնելու հարցում: Ինչպես հայտնի է ՀԷԿ-երը արտադրում են ամենաէժան էլեկտրաէներգիան, և ՀԷՑ-ը պարտավոր է առաջնահերթության կարգով գնել ՀԷԿ-երի կողմից արտադրված էժան էլեկտրաէներգիան, իսկ պակասուրդը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի կողմից արտադրված թանկ էլեկտրաէներգիայով:

Հիմա ինչ է ստացվում. եթե ՀԷԿ-երը դադարում են էլեկտրաէներգիա արտադրել, ապա մատակարարվող էլեկտրաէներգիայի ամբողջ քանակը լրացվում է Հրազդանի ՋԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիայով: Իսկ այդ էլեկտրաէներգիան արտադրվում է ռուսական գազի արյումով: Ստացվում է, որ ռուսական մի պետական ընկերություն` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը օգնում է ռուսական մեկ այլ պետական ընկերության` «Գազպրոմին» սպառել իր ապրանքը, իսկ եթե նկատի ունենանք, որ այսօր ռուսական գազի սպառման ծավալները նրա սպառման հիմնական շուկաներում սկսել են զգալիորեն նվազել, ապա այստեղ Հայաստանում դրա ծավալների ավելացումը թեկուզ փոքր, բայց որոշակի օգնություն կարող է լինել ռուսական գազային հսկային:

Բացի այդ, ռուսները սնանկացնելով Հայաստանի փոքր ՀԷԿ-երը, լուծում են ավելի կարևոր քաղաքական խնդիր. նրանք ըստ էության մոնոպոլացնում են Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության շուկան: Եթե փոքր ՀԷԿ-երը սնանկանան, նույն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը կարող է մեծ հաճույքով գնել դրանք, մանավանդ որ` այս ընկերությունը տիրապետում է մի քանի հիդրոէլեկտրակայանների, և բնականաբար դեմ չէր լինի, որ իրենով աներ Հայաստանի էլեկտրաէներգիայի ամբողջ շուկան` շուկայից դուրս մղելով անկախ արտադրողներին: Այսօր ռուսական կապիտալը դուրս է մղվում բոլոր հնարավոր շուկաներից, և ռուս ներդրողները տեղ են փնտրում իրենց գումարները երաշխավորված ներդնելու համար: Հայաստանի ՀԷԿ-երի շուկան չնայած փոքր է, բայց այստեղ կա մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնելու հնարավորություն, և նրանք դեմ չեն լինի այդ հնարավորությունն օգտագործել: Իսկ ՀԷԿ-երի սեփականատերերը իրենց բիզնեսը կոլեկտիվ և ամբողջությամբ վաճառելու պատրաստակամություն կհայտնեն միայն սնանկացման իրական վտանգի պայմաններում:

Սակայն ՀԷԿ-երի սեփականատերերն ասում են, որ իրենց հետ այնքան էլ հեշտ չի լինի այդպես վարվել: Նախ կա հստակ պայմանագրային պարտավորություն, որ ՀԷՑ-ը առաջնահերթ պետք է վճարի ՀԷԿ-երի գումարը, և միայն դրանից հետո պետք է կատարի իր մյուս պարտավորությունները: Անգամ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարումը պետք է կատարվի փոքր ՀԷԿ-երի գումարը վճարելուց հետո: Սա նշանակում է, որ հնարավոր է ՀԷՑ-ին ստիպել կատարել իր պարտավորությունը, գոնե դատական կարգով:

Բացի այդ, Հայաստանի փոքր ՀԷԿ-երի մեծ մասը կառուցվել է միջազգային կառույցների՝ մասնավորապես IBRD-ի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և KfW գերմանական զարգացման բանկի տրամադրած վարկերով: ՀԷԿ-երի որոշ սեփականատերեր վստահեցնում են, որ եթե իրավիճակում մինչև մարտի վերջ որևէ փոփոխություն չլինի, ապա իրենք ոտքի կհանեն միջազգային կառույցներին, կփորձեն այնպիսի միջազգային աղմուկ բարձրացնել, որ ռուսական ընկերությունը դրա տակից չի կարողանա դուրս գալ:

Զուտ իրավական առումով այս հարցը հեշտ լուծելի է թվում. ՀԷԿ-երը կարող են դիմել դատարան և պահանջել իրենց գումարների վճարում: Նրանք կարող են նույնիսկ պահանջել, որ ՀԷՑ-ը վճարի այն տույժ ու տուգանքները որոնք կրում են ՀԷԿ-երի սեփականատերերը չվճարումների պատճառով: Բայց ՀԷԿ-երի որոշ սեփականատերեր ասում են, որ դա այնքան էլ էֆեկտիվ ճանապարհ չէ, և իրենք առայժմ ձեռնպահ են մնում դատական գործընթացներից, քանի որ այն բավական երկար գործընթաց է և կարող է տևել ամիսներ: Նրանք մտահոգություն ունեն, որ եթե իրենք դիմեն դատարան, ապա դրանով ՀԷՑ ընկերության հետ բացահայտ հակամարտության մեջ կմտնեն: Դատական պրոցեսը կարող է երկարաձգվել, տևել ամիսներ կամ գուցե ավելի երկար, իսկ իրենք այդքան ժամանակ չեն կարող աշխատել առանց վճարումների, առանց աշխատակիցներին գումար վճարելու, ընթացիկ այլ ծախսեր կատարելու:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, այսպես կոչված, բնական մոնոպոլիստ է, այն միակ կազմակերպությունն է, որ տիրապետում է բաշխիչ ցանցերին և զբաղվում է էլեկտրաէներգիան վերջնական սպառողին հասցնելով: ՀԷԿ-երը չեն կարող իրենց արտադրած էլեկտրաէներգիան վաճառել այլ ընկերության և դրա համար ստիպված դիմանում են ռուսական ընկերության բոլոր քմահաճույքներին: Հայաստանի իշխանությունները կա՛մ ոչ մի կերպ չեն միջամտում այս իրավիճակին, կա՛մ նրանց միջամտությունը ոչ մի արդյունք չի տալիս: Հենց այդ պատճառով ՀԷԿ-երի սեփականատերերի միակ հույսը մնացել են միջազգային ֆինանսական կառույցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում