15 տարի առաջ «Ուիմբլդոն»-ի դեմ խաղում իտալացի ֆուտբոլիստ Պաոլո Դի Կանիոն գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:
«Ես կարողացա այդպես հարվածել , քանի որ մշակել եմ այդ հարվածը մարզումների ժամանակ: Ոչինչ հենց այնպես չի լինում: Ցանկանում եմ, որ երիտասարդ ֆուտբոլիստները հասկանան դա: Պետք է ջանասիրաբար մարզվել` հաջողությունների հասնելու համար»,- ասել է Դի Կանիոն: