Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Ներքաղաքական առաջնագծի նոր իրավիճակ

Հայաստանի ներքաղաքական դաշտի առաջնապահ գծից ԲՀԿ-ի հեռացումը ընդհանուր առմամբ համահարթեցրել է դաշտը և ստեղծել է մի յուրահատուկ իրավիճակ, երբ կամա թե ակամա, ընդդիմադիր դաշտում գործող ուժերը ապահովելու են իշխանությունների պաշտպանության առնվազն առաջին գիծը, կրկնում ենք՝ ուզեն թե չուզեն: Երկար ժամանակ ԲՀԿ-ն էր ապահովում պաշտպանության այս առաջին գիծը, ըստ որում՝ ապահովում էր արդյունավետորեն: Սակայն այստեղ ԲՀԿ-ն, աստիճանաբար գալով մոնոպոլ դիրքերի, իշխանությունների համար մյուս կողմից խնդիր է դառնում, մասնավորապես Սերժ Սարգսյանի համար:

Սրան զուգահեռ, ընդդիմադիր դաշտում ԲՀԿ-ից հետո առկա էր մի վիճակ, երբ ձևավորվել էին գրեթե հավասարազոր մի քանի ուժեր, որոնց միջև, սակայն, առկա էին լուրջ մարտավարական տարբերություններ, մոտեցումների տարբերություններ, գաղափարական մրցակցություն: Այս իրավիճակը, ամենայն հավանականությամբ, գործոններից մեկն էր, որը Սերժ Սարգսյանին բերեց ԲՀԿ-ին, այսպես ասած, մոնոպոլ դիրքերից հեռացնելու որոշման: Ի՞նչ ստացվեց դրա արդյունքում: Դրա արդյունքում ստացվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտում են ռեսուրսային, վարկանիշային առումով իրարից քիչ տարբերվող, գրեթե համահավասար ուժեր, որոնք, սակայն, չունեն ընդհանրական մոտեցումներ մի շարք կարևոր հարցերում: Այս իրավիճակը, համենայն դեպս գոնե առայժմ, Սերժ Սարգսյանի համար առավել նպաստավոր և քիչ պատասխանատու պաշտպանիչ շերտ է, քան ԲՀԿ-ի մոնոպոլ դիրքերով պահվող շերտը: Բերենք պարզ օրինակ. «Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 24-ին ընդառաջ պատրաստվում է անհնազանդության և շուրջօրյա պայքարի, մինչև հաջողության հասնելը: Սա են հայտարարում խորհրդարանից: Հնչել են անհնազանդության մի շարք կոչեր, որոնք էլ, իրենց հերթին, տարբեր և հակասական ընկալումներ են ունեցել հանրության շրջանոմ, մի մասը համաձայնել է, մի մասը համարել վտանգավոր և այլն: Այսպես թե այնպես, ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանը» սահմանել է մի նշաձող, որը ենթադրում է առնվազն մի քանի քայլ հռչակված գործողությունների համատեքստում:

Եվ այստեղ առաջանում է մեկ այլ հետաքրքրական հարց. ՀԽ-ի այս անհնազանդության շարժումը ի՞նչ վերաբերմունքի և գնահատականների են արժանացնելու մյուս քաղաքական ուժերը, ինչպե՞ս են իրենց ընտրողներին կամ համակիրներին կողմնորոշելու այս իրավիճակում, կամ ինչպե՞ս են վերաբերելու հասարակության, այսպես ասած, «չկողմնորոշված» մասին, որը ստատիկ համակրանքներ կամ հակակրանքներ չունի և կողմնորոշվում է ըստ պահի:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն ՀԽ-ի մոտեցումների՝ մյուս քաղաքական ուժերի մոտեցումներում գործընթացները, այսպես թե այնպես, հանգում են ընտրական հերթական գործընթացին: Եվ այս առումով ՀԽ-ի հայտարարած գործողությունների մեկնարկը, ըստ էության, ոչ միայն իշխանությունների համար է, այսպես ասած, խնդիրներ առաջ բերում, այլ նաև ընդդիմադիր այն ուժերի, որոնք չեն կիսում ՀԽ մոտեցումները: Այստեղ ահա առաջանում է շահերի որոշակի բախում, եթե չկան հստակեցված և հասկացված որոշակի ընդհանրություններ: Իսկ դրանց շուրջ կոնսուլտացիաներ ՀԽ-ի և այլ քաղաքական ուժերի միջև կարծեք թե չեն եղել:

Իհարկե, այդ ուժերը կարող են սպասել, որ ՀԽ-ն իր գործողություններում կմատնվի անհաջողության և ինքնաբերաբար դուրս կգա ասպարեզից, սակայն մյուս կողմից հավանականություն կա, որ գործընթացը երկարի, տևական դառնա և ըստ էության փոխի ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը, և սրան արդեն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մյուս ուժերը չեն կարող չարձագանքել՝ կա՛մ ադապտացվելով նոր տրամաբանությանը, որ կարող է թելադրել ՀԽ-ն, կամ էլ ջանքեր գործադրելով այդ գործընթացը իրենց նախանշած մեթոդաբանության կամ մոտեցումների հուն բերելու համար:

Այսպես, թե այնպես, առաջիկայում ներքաղաքական կյանքը թեժանալու է ընդդիմադիր հարթությունում, իսկ իշխանությունները կփորձեն անել ամեն ինչ այդ պրոցեսը երկար պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում