Ադրբեջանական բանակում զինծառայող է զոհվել: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Տերտերի շրջանի Գափալը գյուղում: Երկրի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զոհվել է Քյազիմով Էթիբար Խուդավի օղլուն:
Զինծառայողի զոհվելու վերաբերյալ գործակալությունը այլ տեղեկություն չի հայտնում: