Օրերս անհանգիստ իրավիճակ է եղել «Գորիս» ՔԿՀ-ում.կալանավորը բռնություն է գործադրել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Մանուչարյանը մարտի 25-ին իրեն ուղարկված հանձնունքի միջոցով գիշերալամպը ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից չընդունելու համար իրարանցում է սարքել:
«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշելով, որ կալանավորը վիճաբանել է, քաշքշել, փորձել բռնություն գործադրել աշխատակիցների նկատմամբ։ Մեր տեղեկություններով՝ կալանավորը նախ վիճաբանել է հերթապահ խմբի գլխավոր մասնագետի հետ, հարվածել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում