Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է իր թիմի 1:3 հաշվով պարտությունը Բրազիլիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը:
«Այս պարտությունը ցավ է պատճառում: Մենք պատժվեցինք մեր իսկ սխալների համար: 1:2 հաշվի ժամանակ գոլ խփելու հնարավորություն ունեինք: Բրազիլացիների երրորդ գոլը վերջակետ դրեց: Հանդիպման վերջնամասի 10 րոպեները մենք գրեթե չկարողացանք խաղալ` փոխարինումների պատճառով:
Ինչևիցե, սա ցավալի փորձ է, որպեսզի այսուհետ մենք ավելի գրագետ և արդյունավետ խաղ ցուցադրենք: Մինչև «Եվրո-2016»-ը դեռ ժամանակ ունենք: Պետք է շտկենք մեր սխալները»,- TF1-ը մեջբերում է Դեշամի խոսքերը: