Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան հաստատել է, որ ցանկանում է հեռանալ «արքայական ակումբ»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Իսպանական գրանդի հետ Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը:
«Այդ որոշումը «Ռեալ»-ի դեմ չէ: Ցանկանում եմ նոր փուլ սկսել իմ կարիերայում: Որևէ ակումբի հետ պայմանավորվածություն չունեմ, բայց նախապատվություններ ունեմ:
Ես հիանալի ժամանակահատված եմ անցկացրել իմ թիմում: Ջանք չեմ խնայի` առաջիկա շաբաթների ընթացքում «Ռեալ»-ի հաջողություններին նպաստելու համար»,- Kicker-ը մեջբերում է Խեդիրայի խոսքերը: