ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնություններին, նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քաղաքական պայքարն ապրիլի 24-ի հետ կապելուն: «Սա ամենալավ նվերն է, որ մենք կարող ենք անել մեր չուզողներին»,- ասաց նա:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ է սկսելու: Նա նշեց, թե ՀՅԴ-ն չի մասնակցելու այդ հանրահավաքներին, քանի որ իրենք գործ չունեն մի ուժի հետ, որը գալիս է պառակտելու իրենց ազգային միասնությունը: «Ես նման ուժի հետ ո´չ հանրահավաք գնալու ցանկություն ունեմ, ո´չ սեղան նստելու», – ընդգծեց նա: