Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Հայկո Բաղդատը խոսել է Անկարայի քաղաքապետի՝ իր դեմ ներկայացրած դատական հայցի մասին

Օրերս հայտնի դարձավ, որ Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը դատական հայց է ներկայացրել Թուրքիայում հայտնի հայ հասարակական գործիչ, լրագրող Հայկո Բաղդատի դեմ, որը կատակով իրեն հայ էր անվանել։ Ստեղծված իրավիճակի մասին Բաղդատը զրուցել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթի հետ։

«Մենք խոսում ենք մի մարդու մասին, որն իրեն դուր չեկած մարդկանց ասում է՝ «դու հա՞յ ես»։ Եթե որևէ մեկին հայ անվանելը վիրավորանք է, ապա Մելիհ Գյոքչեքը պետք է 10 հազար լիրայից շատ ավելի մեծ տուգանք վճարի։ Նա քաղաքական գործիչ է, որը ազգությամբ մի հայի կողմից հայ է անվանվում՝ դա համարելով վիրավորանք։ Սա իսկական պարոդիա է», – ասել է Բաղդատը։

Փաստաբան Էրդալ Դողանը, իր հերթին, հայտարարել է, որ իրականում հայերը պետք է դատական հայց ներկայացնեն Գյոքչեքի դեմ։

Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետը դատական հայց էր ներկայացրել Բաղդատի դեմ, որը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել էր. «Սա պաշտոնական է. նրանք մայրաքաղաքը հանձնել են հայի։ Ինչ ամոթ է»։

Այժմ Գյոքչեքը դիմել է դատարան՝ պնդելով, որ իրեն հայ անվանելով՝ վիրավորել են։ Քաղաքապետը 10 հազար լիրա (շուրջ 4000 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

«Ժողովրդի կողմից այդքան սիրված ու հարգված մարդու մասին գարշանք պարունակող իմաստով բառ ասելը պարզապես անձնական վիրավորանք է», – նշվում է Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։

Հայկո Բաղդատն արդեն արձագանքել է քաղաքապետի այս քայլին՝ «Թվիթերում» անելով հետևյալ գրառումը. «Մելիհ Գյոքչեքն իմ դեմ հայց է ներկայացրել և 10 հազար լիրա է պահանջում իրեն հայ անվանելու համար։ Մենք պատրաստվում ենք մի լավ զվարճանալ»։

Հավելենք, որ Բաղդատը սոցիալական ցանցերում կատարած գրառումներում օգտագործում է #melihgökçekermeniymiş (Մելիհ Գյոքչեքը հայ է) հեշթեգը։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որում քննադատել էր մարտի 12-ին Ծիծեռնակաբերդ այցելած Գերմանիայի կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրին։ Անկարայի քաղաքապետը, մասնավորապես, գրել էր. «Գերմանիայի կանաչների կուսակցության ղեկավարին հարց ունեմ։ Խնդրում եմ, պատասխանի´ր, Ջե´մ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես»։ Այս խոսքերից հետո էլ Հայկո Բաղդատն արել էր վերը նշված գրառումն Անկարայի քաղաքապետի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում