Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus-ի հրամանատարը փորձել է խցիկի փակ դուռը կոտրել կացնով: Այս մասին գրում է Bild-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Աղբյուրների հաղորդմամբ՝ առաջին օդաչուն բազմիցս փորձել է վերադառնալ խցիկ, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել կոտրել զրահապատ դուռը:
Germanwings ավիաընկերության մամլո քարտուղարը հաստատել է ինքնաթիռում կացնի առկայությունը: Նրա խոսքով՝ կացինը «А320-ի անվտանգության ապահովման սարքավորումների մաս է»: