Fortune ամսագիրը հրապարակել է համաշխարհային առաջնորդների վարկանիշային ցուցակը:
50-հոգանոց ցուցակը գլխավորել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը: Առաջատարների հնգյակում են նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին:
Ամսագիրը վարկանիշային ցուցակում ընդգրկել է նաև երգչուհի Թեյլոր Սվիֆթին և ամերիկացի հաղորդավար Ջիմի Ֆելոնին: Ցուցակում ընդգրկված են նաև «Բժիշկներ առանց սահմանների»-ի ղեկավար Ջոանն Լիուն և Հոնկոնգի ուսանողական շարժման առաջնորդ Ջոշուա Վոնգը: