Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Կենսատեխնոլոգները կարողացել են ստեղծել ԴՆԹ-ռոբոտներ

Գիտնականների միջազգային խումբը մեթոդիկա է ստեղծել, որը հնարավորություն է տալիս ԴՆԹ-ի կարճ մոլեկուլներից ստեղծել նանոմեքենաներ՝ ունակ ինքնուրույն վերահավաքվելու և փոխելու իրենց կառուցվածքը, ինչն ինժեներներին հնարավորություն կտա արդեն պատրաստ մասնիկներից բարդ ու բազմաֆունկցիոնալ ռոբոտներ հավաքել: Այս մասին ասվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում:

Այսօր մեծ մասամբ ԴՆԹ-ի հիման վրա նանոմեքենաների դեպքում օգտագործվում է դրանց հավաքման հատուկ դաս, որոնք գիտական հասարակության մեջ հայտնի են ընդհանուր «ԴՆԹ-օրիգամի» անունով: Այդ մեթոդի դեպքում կենսամեքենաների ցանկացած մասի համար հիմք է ծառայում ԴՆԹ-ի 1 երկար շղթան, որը միահյուսվում է անհրաժեշտ եռաչափ առարկայում մի քանի նուկլեոտիդներից՝ ԴՆԹ-ի աղյուսիկներից կարճ «գամասեղներով»:

Գերմանական Մյունխենի Տեխնիկական համալսարանից Հենդրիկ Դիթցը նշում է, որ նման նանոկառուցվածքները բավական սահմանափակ են իրենց օգտագործման մեջ, և նրանց ձևն ու գործառույթը կարելի է տալ միայն մեկ անգամ նախնական հավաքման ժամանակ:

Նրա խոսքով՝ խնդիրը հենց հավաքման տեխնոլոգիայի մեջ է՝ «օրիգամիի» մասնիկների միավորման և ԴՆԹ-ի 1 շղթայի միաձուլման համար օգտագործվում են հենց նուկլեոտիդների միջև ամուր քիմիական կապերը, որոնք չափազանց դժվար է քանդել: Դիթցը և նրա գործընկերները գտել են այդ խնդրի լուծումը՝ օգտագործելով նույն սկզբունքները, որոնք կենդանի բջիջներն օգտագործում են բարդ սպիտակուցային մոլեկուլների հավաքման և աշխատանքի ու դեպի ԴՆԹ շղթաների հավաքման վայր նուկլեոտիդների տեղափոխման ժամանակ:

Նրանք սկսել են որպես բազային տարրեր օգտագործել ոչ թե նուկլեոտիդները կամ դրանցից «գամասեղները», այլ պատրաստի աղյուսները՝ ԴՆԹ մոլեկուլներից յուրատեսակ «լոգոյի մասնիկները»: Այդպիսի աղյուսները կարող են այլ «աղյուսների» միանալ որոշակի պայմաններում և կամայական եռաչափ կառուցվածքներ ձևավորել, իսկ հետո մասերի բաժանվել ջերմաստիճանի, միջավայրի քիմիական բաղադրության կամ այլ պարամետրերի փոփոխման դեպքում:

Ինչպես իսկական «լեգոյի մասնիկների» դեպքում, այդ շինարարական աղյուսները կարելի է այնպես ծրագրավորել, որ դրանք հնարավոր լինի հավաքել միայն որոշակի ձևով: Դա հնարավորություն է տալիս դրանցից հավաքել բարդ, շատ շարժական և բազմաֆունկցիոնալ նանո-ռոբոտներ՝ ունակ աշխատանքի վայր հասնելով ինքնահավաքվել ԴՆԹ-մասնիկների «ապուրի» տեսքով, հետո մասերի բաժանվել, երբ դրանց անհրաժեշտությունը չկա:

Այդ տեխնոլոգիայի աշխատունակությունը ցույց տալու համար Դիթցն ու նրա գործընկերները մի քանի «տրանսֆորմեր» են հավաքել, որոնք կարող են աշխատել որպես շարժիչներ, ձեռք-մանիպուլյատորներ և այլ սարքեր: Դրանց աշխատանքը հնարավոր է կառավարել՝ փոխելով լուծույթում իոնների խտությունը, ինչը դրանց ստիպում է կամ միանալ, կամ անջատվել: Իր հերթին, ջերմաստիճանի բարձրացումն այդպիսի «տրանսֆորմերներին» ստիպում է փոխել ձևը և վերահավաքվել՝ միաժամանակ էներգիայի աղբյուր ծառայելով այդպիսի վերափոխումների համար:

Սակայն այդ տեխնոլոգիայի գլխավոր առավելությունը դրա պարզությունն է ինժեներների համար. Դիթցի խոսքով՝ այդպիսի ռոբոտներ կարելի է հավաքել հենց համակարգչում՝ ծրագրավորման հատուկ լեզու օգտագործելով՝ պրոցեսորի մեքենայական լեզվի նման: Գիտնականները հույս ունեն, որ այդ ճկունությունը և հարմարությունը կօգնեն ԴՆԹ-ռոբոտների տեխնոլոգիան հասցնել գործնական մակարդակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում