Մոսկվայի «Դինամո»-ի մարզական տնօրեն Գուրամ Աջոևն իր կարծիքն է հայտնել թիմի դարպասապահների մասին: Նա գովեստի խոսքեր է հասցեագրել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին:
«Ցանկանում ենք պահպանել Բերեզովսկիին մեր ակումբում: Ռոմանը հիասքանչ անձնավորություն է և մեծ պրոֆեսիոնալ: Երբեք չես կռահի, որ ամռանը նա 41 տարեկան կդառնա: Բերեզովսկին մարզվում է բոլորի հետ հավասար և երբեք չի խուսափում դժվարություններից: Նա օրինակ է ծառայում երիատասարդ ֆուտբոլիստների համար: Բոլորը թիմում հարգում են նրան:
Ցանկանում ենք, որ Ռոմանը շարունակի հանդես գալ մեր ակումբում որպես ֆուտբոլիստ, այնուհետև պատրաստ ենք առաջարկել նրան դարպասապահների մարզչի աշխատանքը: Ամեն ինչ կախված կլինի Ռոմանի անձնական ցանկությունից»,- «Известия»-ն մեջբերում է Աջոևի խոսքերը: