Tuesday, 16 04 2024
-
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«ՀԷՑ-երի սնանկացման գործընթաց դեռևս չկա, բայց նրանք մեծ վարկային պարտավորությունների տակ են»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը:

Տիկին Նահապետյան, ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը իր վերջին հարցազրույցում չբացառեց առաջիկայում էլեկտրաէներգիայի թանկացման հնարավորությունը՝ պայմանավորված ՀԷՑ-ի սնանկացման հետ: Դուք որքանո՞վ եք իրատեսական համարում հոսանքի թանկացումը, և ի՞նչ ժամկետներում է դա հնարավոր:

– Այո, արդեն երրորդ ամիսն է, որ ՀԷՑ-երը չեն կարողանում վճարել արտադրված էլեկտրաէներգիայի սպառման գումարները: Իսկ փոքր ՀԷԿ-երը արտադրում են ամենաէժան էլեկտրաէներգիան՝ միջինը 15-17 դրամ 1 կիլովատտի դիմաց: Բայց ասեմ, որ սնանկացման գործընթաց դեռևս չկա, քանի որ ՀԷՑ-երը վերցրել են բավական մեծ վարկային միջոցներ: Ասեմ նաև, որ հարցը դուրս է եկել մեր տիրույթից, և խնդրին տեղյակ են և հանրապետության նախագահը, և էներգետիկայի նախարարը, ինչպես նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն սակագնի հետ կապված որևէ հարց դեռ չկա, դրանք դեռ խոսակցություններ են:

– Իսկ Ձեր կարծիքով՝ ո՞րն է ՀԷՑ-ի սնանկացման իրական պատճառը:

– Ես ինքս եմ անձամբ վարում բոլոր խոսակցությունները Բիբինի հետ: Ասեմ, որ առայժմ ոչ մի խոսակցություն չկա սակագնի, սեփականատիրոջ փոփոխության շուրջ: Ինչ վերաբերում է պարտքին, ապա նրա ներկայացմամբ՝ խնդիրն այն է, որ անցած տարի, երբ հիդրոկայանների ջրային ռեսուրսները բավականին քիչ էին, իրենք հոսանք ստանալու համար բավական գազ են սպառել, որը թանկ հաճույք է, և այդ պատճառով էլ մեծ պարտքերի տակ են ընկել: Այսինքն՝ անցած տարվա սակավաջուր լինելու, ջրի պակասի պատճառով են պարտքերը կուտակվել, որը մարելու համար մեծ վարկային փաթեթ է վերցվել:

– Բայց կարո՞ղ էր միայն գազի սպառումից այդքան մեծ պարտք կուտակվել:

– Բիբինի ներկայացմամբ՝ սա 3 տարվա պարտք է: Պարտքերը սկսել են կուտակվել 2011 թվականից, և մինչև 2014 թվականը 220 միլիոն դոլարի պարտքային փաթեթ է առաջացել: Բայց թե ինչու է Բիբինը այդքան պարտք կուտակել՝ մենք չենք կարող պարզաբանել: Դա աուդիտորական քննությունը կպարզի:

Իսկ ՀՀ քաղաքացին պարտավո՞ր է ավելի թանկ վճարելով մարել ռուսական ընկերության պարտքը:

– Ոչ, ես կարծում եմ, որ առանց այն էլ ՀՀ քաղաքացին անցած տարի ունեցավ բավականին մեծ բեռ: Եվ հիմա նոր թանկացումը բավականին ծանր կլինի քաղաքացու համար: Դրա համար, կարծում եմ, մենք ամեն ինչ պետք է անենք խնդրի կարգավորման ուղղությամբ:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում