Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայ-չինական պատ Կովկասում

Մինչ հայաստանյան հանրությունը փորձում է հասկանալ, թե հարաբերությունների ինչ մակարդակ է հնարավոր կառուցել Եվրամիության հետ՝ Եվրասիական միությանն անդամակցության պայմաններում, բավական հետաքրքրական զարգացումներ են նկատվում հայ-չինական հարաբերությունների ուղղությամբ, որոնք նախանշվում են Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած այցի ընթացքում: Այս այցելության ընթացքում շոշափվում են հարցեր, ընդ որում` բավականին հստակ ձևակերպումներով, որոնք Հայաստանի համար կարող են առանցքային նշանակություն ունենալ:

Չինաստան կատարած Պետական այցի ընթացքում Սերժ Սարգսյանը Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում շոշափել է ՀՀ համար մի շարք կարևոր հարցեր և այստեղ, իհարկե, ոչ թե հայկական կողմի շոշափումներն են հետաքրքրական, այլ այն, որ Չինաստանը փաստորեն համաձայնել է այդ հարցադրումները ներառել հայ-չինական համատեղ հռչակագրում: Այս հռչակագիրն իր բովանդակությամբ շոշափում է պետական հարաբերությունների և կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, սակայն ոլորտային արձանագրումներից բացի` այստեղ ամրագրվում են նաև հստակ նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք Հայաստանի համար և՛ տնտեսության, և՛ քաղաքականության, և՛ ռազմական բնագավառի առումով ունեն կենսական նշանակություն:

Խոսք է գնում Մետաքսի ճանապարհի նախաձեռնության մասին, որը ենթադրում է առևտրային հաղորդուղիներ տարածաշրջանային մասշտաբով, խոսք է գնում այն մասին, որ Չինաստանի կառավարությունը ՀՀ-ին կարող է արտոնյալ վարկ տրամադրել, ինչը շատ կարևոր է ֆինանսատնտեսական կայունության տեսանկյունից: Սրան զուգահեռ` պաշտոնական Պեկինը հայտարարում է ՀՀ-ում չինական մասնավոր ներդրումներ խրախուսելու մասին, ինչը կարևոր հայտարարություն է:

Տնտեսական ոլորտում այս հայտարարություններն ու քննարկումներն, իհարկե, դեռ պետք է անցնեն գործնական փորձություն, և եթե այս առումով ՀՀ իշխանությունները գործնականում չինական կապիտալի համար չապահովեն ազատ տնտեսվարման անհրաժեշտ պայմաններ, և չինական կապիտալը բախվի ՀՀ-ում քրեաօլիգարխիկ համակարգի պատին ու պայմաններին, ապա վստահաբար կարելի կլինի ասել, որ հայ-չինական հանդիպումների այս բովանդակության պարագայում ՀՀ իշխանությունները գործնական իներտության և անարդյունավետության դեպքում ուղղակի մեծագույն հարված կհասցնեն ՀՀ անվտանգությանը:

Չինաստանի դերն աշխարհում այսօր բավականին աճում է, միաժամանակ Չինաստանը կարողանում է ընդհանուր առմամբ հարաբերություններ պահել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, ու այս տեսանկյունից հայ-չինական հարաբերությունը կլինի, այսպես ասած, խանդից որոշակի հեռու, իհարկե` անմիջական խանդից, քանի որ ընդհանուր առմամբ, իհարկե, այս ամենը հազիվ թե ՌԴ սրտով լինի, քանի որ եթե իրականություն դառնա հայ-չինական համատեղ հռչակագրի թեկուզ միայն տնտեսական մասը, սա ՀՀ-ին կարող է էապես, ֆունդամենտալ առումով օգնել թոթափել տնտեսական գերկախվածությունը ՌԴ-ից, հետևաբար նաև քաղաքական գերկախվածությունը:

Մինչդեռ չինաստանյան այցի ընթացքում քննարկվել են նաև այլ հետաքրքիր գաղափարներ, մասնավորապես ՀՀ-ում նոր ատոմակայանի շինարարությանը չինական մասնակցության հարցը: Իհարկե, այստեղ շատ դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կունենա այս հարցերի շոշափումը Պեկինում, սակայն այն, որ դրանց մասին խոսվում է` արդեն իսկ ստեղծում է որոշակի պատասխանատվության միջավայր, քանի որ ինչ-որ ժամանակ անց, անշուշտ, լինելու են հարցեր, թե` ինչ կա գործնական պայմանավորվածություններից:

Հայ-չինական հեռանկարների մասով հատկապես ուշադրության է արժանի այն, որ հռչակագրում տեղ է գտել ՀՀ-ին ռազմական օգնություն հատկացնելու դրույթը: Ընդ որում` այստեղ շատ հատկանշական է օգնություն բառը: Այսինքն` սա նշանակում է սպառազինության տրամադրում կամ անվճար, կամ այնպիսի պայմաններով, որոնք հավասարազոր են օգնություն տրամադրելուն: Թե ինչ կարևոր նշանակություն ունի այս հանգամանքը ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար` երևի թե ավելորդ է լրացուցիչ ծավալվելը, և այստեղ առանձնահատուկ բացատրությունների կարիք էլ չկա, հատկապես եթե նկատի ունենանք, որ Չինաստանն այսօր բավական մեծ ձեռքբերումներ է արձանագրում ռազմաարդյունաբերության ոլորտում: Միաժամանակ հասկանալի պատճառներով այստեղ կողմերը զերծ են մնացել առավել պերճախոս ձևակերպումներից, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ ավելորդ ուշադրություն կարող է լինել, և ակնհայտ է, որ կողմերը գերադասում են չգրավել այդ ավելորդ ուշադրությունը:

Ընդհանուր առմամբ, հայ-չինական այս պայմանավորվածությունները հարկ է բաժանել երկու մասի՝ տեսական բովանդակություն, քննարկումների բավական հարուստ օրակարգ և արձանագրում համատեղ հռչակագրում, և անկախ այս ամենի բուն գործնականացումից, որը չափազանց կարևոր է իհարկե, ՀՀ հանդեպ Չինաստանի բավական դրական տրամադրվածություն, այլապես նմանօրինակ լեցուն բովանդակությամբ օրակարգ և առավել ևս հռչակագիր չէր կարող լինել: Իդեալականը կլինի, իհարկե, այս երկու բաղադրիչների միահյուսվածությունը, ինչը, սակայն, դեռ պետք է ժամանակի փորձությունն անցնի, սակայն ինքնին առանձին-առանձին այս բաղադրիչները ներկայումս ՀՀ համար շատ կարևոր են, եթե իհարկե` ՀՀ-ն կարողանա օգտագործել այդ կարևորը:

Խնդիրն այն է, որ ՀՀ-ն մի անգամ արդեն իսկ այդ կարևորը պարզապես հանձնել է ՌԴ-ին: Խոսքը ԵՄ հետ երեք տարի տևած հագեցած բանակցությունների մասին է, որոնք պետք է ավարտվեին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումով, և որոնք ՀՀ համար չափազանց կարևոր հեռանկարներ էին խոստանում: Եվ այսօր էլ դրանք մնում են շատ կարևոր, ՀՀ-ն ու ԵՄ-ը փորձում են գալ հարաբերությունների ինչ-որ ձևաչափի: Առավելապես այս հարցում ընդառաջում և ջանում է ԵՄ-ը, սակայն մենք տեսնում ենք, որ կարևորը բաց թողնելու հետևանքով ՀՀ-ն այսօր եվրոպական ուղությամբ կանգնել է իսկապես սահմանափակ հնարավորությունների առաջ, երբ ընդամենը 2 տարի առաջ լիովին այլ պատկեր էր:

Այսօր կարծեք թե լիովին նոր պատկեր է ձևավորվում հայ-չինական ուղղությամբ, որն, ի դեպ, ինքնաբերաբար կարող է իր դրական էֆեկտն ունենալ նաև Եվրոպայի հետ ՀՀ բանակցություններում՝ ինչքան քիչ կախվածություն ՌԴ-ից և այլընտրանք չինական կողմից, այնքան ավելի ազատ բանակցության հնարավորություն ԵՄ հետ: Սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ՀՀ-ն ինչքանով արդյունավետ կօգտագործի գոնե չինական ուղղությամբ ձևավորվող կարևոր այս իրավիճակը՝ կօգտագործի, թե կհանձնի այս իրավիճակն էլ:

Համաձայնեք, որ հաշվի առնելով այն, որ հայ-չինական հարաբերություններում էլ որոշում կայացնողները նրանք են, ովքեր կայացրել են սեպտեմբերի 3-ի որոշումը, մենք չենք կարող առնվազն չունենալ այս անգամ չինական ուղղությամբ կրկնության վտանգի հետ կապված մտահոգություններ: Մինչ այդ, իհարկե, չենք կարող նաև չողջունել հայ-չինական նախանշվող բովանդակությունը, որը կարող է ունենալ աշխարհաքաղաքական նշանակություն` ելնելով նաև այն իրողությունից, որ Չինաստանի համար ՀՀ-ն շատ կարևոր քաղաքակրթական գործընկեր է հարավկովկասյան ռեգիոնում, որտեղ համենայնդեպս դատելով համատեղ հռչակագրի և քննարկումների բովանդակությունից՝ ուրվագծվել է հայ-չինական մեծ պատի կառուցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում