Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի աղետից հետո ավիափոխադրողները փոխում են թռիչքի ժամանակ օդաչուների՝ խցիկում գտնվելու կանոնները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այսուհետև ենթադրվում է ամբողջ չվերթի ընթացքում պարտադիր դարձնել խցիկում առնվազն 2 մարդու ներկայությունը: Եթե օդաչուներից մեկը միառժամանակ լքում է իր տեղը, ապա այն պետք է զբաղեցնի անձնակազմի անդամներից որևէ մեկը:
Փոփոխությունների մասին մասնավորապես հայտնել են Air Canada ավիաընկերությունը, easyJet-ը, Norwegian Air Shuttle-ն ու Icelandair-ը: