Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին կատակել է, որ իր երկրում նախագահի պաշտոնում ավելի շուտ կարող է կին ընտրվել, քան ԱՄՆ-ում։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Այդ հարցում մենք կարող ենք Ձեզնից առաջ անցնել»,- ասել է Գանին Նյու Յորքում իր ելույթի ժամանակ։ Լսարանը նրա խոսքերին արձագանքել է ծիծաղով ու ծափահարություններով։
Նշենք, որ ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրությունների առավել հավանական թեկնածու է համարվում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նա դեռևս մասնակցության մասին պաշտոնապես չի հայտարարել, սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ նա կարող է նման հայտարարություն անել արդեն առաջիկա շաբաթներին։ Հաղթանակի դեպքում Քլինթոնը կդառնա ԱՄՆ պատմության առաջին կին նախագահը։
Աֆղանստանում կանանց իրավունքներին առնչվող վիճակը բարելավվել է 2001 թվականին թալիբների ռեժիմի անկումից հետո, սակայն այդ ոլորտում խնդիրներ դեռևս մնում են։