Բրիտանացի վիրաբույժների կողմից իրականացվել է այլևս չբաբախող սրտի փոխպատվաստման Եվրոպայում առաջին վիրահատությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սովորաբար սրտի դոնոր է դառնում այն մարդը, ում մոտ դադարել է գլխուղեղի գործունեությունը, սակայն սիրտը շարունակում է աշխատել։
Այս դեպքում դոնոր է դարձել մարդը, ում սիրտն ու թոքերն արդեն դադարել են գործել։ Նման դոնորներ գտնելն ավելի հեշտ է։
Վիրահատությունն անցկացվել է Քեմբրիջշիր կոմսության «Փափուորթ» հիվանդանոցում։