«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ տարի պահանջվեց, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը գլուխ բերի Վարչապետների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությունը, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ երեկ՝ Հայաստանի 13 վարչապետներից 5-ի մասնակցությամբ:
Դեռևս անցած տարի մայիսին կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետի պաշտոնում նոր-նոր հաստատված Հովիկ Աբրահամյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մտադիր է նախկին վարչապետների ներուժն օգտագործել՝ նրանց մի կառույցում համախմբելով: Բոլորի կողմից ընդունելի վարչապետ լինելու իդեաֆիքսը կյանքի կոչելու և ամենաընդունելի վարչապետի տիտղոսը նվաճելու նկրտումներով Արգամիչը նույն օրը խոստացավ հաշվի առնել նախորդների փորձը, գիտելիքները:
Վարչապետը դա բացատրեց ժողովրդին բարեկեցիկ կյանք ապահովելու մտահոգությամբ. «Եվ այս հարթակը թույլ կտա նախկին վարչապետներին իրենց գաղափարներով օգնել ու նպաստել երկրի զարգացմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։