«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր, Գալուստ Սահակյանի աներձագ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նեղացել է հարազատ կուսակցությունից և, իբրև բողոքի նշան, բոյկոտել է անցած քառօրյան: Եվ չի էլ թաքցնում իր վերաբերմունքը: Մինչև հարկայինի կողմից տուգանվելը Բուռնաշը նեղսրտել էր կուսակցությունից, որ մատը մատին չխփեցին և Ծառուկյանին կարգի չհրավիրեցին՝ թույլ տալով, որ «Հրազդան» տոնավաճառից առևտրականներ փախցնի ու մեծ վարկի տակ գցի Աղաբաբյանին: Դրան էլ հետևեց ՀՀԿ-ի ուղիղ հարվածը՝ հարկայինը նրան տուգանեց 60 միլիոնով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։