Օսկարակիր դերասան Էդի Ռեդմեյնը «Աղջիկը Դանիայից» կենսագրական դրամայում մարմնավորում է տրանսսեքսուալ նկարիչ Էյնար Վեգեներին, գրում է Spletnik.ru-ն:
Օրերս համացանցում նոր լուսանկարներ են հրապարակվել Կոպենհանգենի նկարահանման հրապարակից:
Ինչ վերաբերում է ժապավենի սյուժեին` հիմքում ընկած է դանիացի նկարչի կյանքի պատմությունը, ով ոգեշնչվելով իր կնոջից` Գրետայից, սեռը փոխելու վիրահատության է դիմել: