Հինգշաբթի օրը նավթի համաշխարհային գները բարձրացել են ավելի քան 4 տոկոսով` Եմենի վերաբերյալ լուրերի ֆոնին: Brent մակնիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց մոտենում է 60 դոլարին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով բորսայի տվյալները:
Երևանի ժամանակով 23:35-ին Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսները մեծացել են 4.32 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 59.03 դոլարի: WTI մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը աճել է 4.33 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 51.34 դոլարի: