Արաբական պետությունների արտաքին գործերի նախարարները հավանության են արժանացրել միասնական զորք ստեղծելու մասին բանաձևը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ԱԳՆ ղեկավարները դիմել են Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարին, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ընդհանուր զորք ձևավորեն: Բանակը նախատեսված կլինի անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի համար` արագ ռազմական միջամտություններ իրականացնելու միջոցով:
Հիշեցնենք, որ նախարարների հանդիպմանը նախորդել է Եմենում շիա գրոհայինների դիրքերը (հոուսիտներ) Սաուդյան Արաբիայի կողմից ռմբակոծվելը: