Սաուդիան Արաբիան նախատեսում է ուժեղացնել իր սահմաների և նավթային օբյեկտների անվտանգությունը : Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իշխանությունների ներկայացուցչին:
Ինչպես նշվում է, միջոցառումները կապված են Եմենում տիրող իրավիճակի հետ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սաուդիան Արաբիայի և կոալիցիաի ինքնաթիռները նոր ավիահարվածներ են հասցրել Եմենի տարածքին: Նշվում է, որ ավիահարվածի արդյունքում հարձակման է ենթարկվել Թայիզ քաղաքի ռազմաբազան, որը գտնվել է ապստամբ շիաների վերահսկողության ներքո: