Իրանի նախագահ Հասան Ռուհանին նամակ է հղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ 6 միջնորդ երկրների ղեկավարներին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ նամակ է հղվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Ավելի վաղ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա` անկախ շարունակվող բանակցությունների արդյունքից: