Այսօր Calvin Klein-ում պաշտոնապես հաստատել են, որ 19-ամյա Քենդալ Ջեները դարձել է գովազդային արշավի դեմքը. «Դա հիանալի է: Անկեղծ ասած, դա իմ երազանքն էր՝ կյանքում նման բան անել: Calvin Klein-ի գովազդային արշավներն անմոռանալի են: Անհավանական է, որ մինչև ինձ CK-ի դեմքեր են եղել Քեյթ Մոսը, Լարա Սթոունը և Քրիստի Թարլինգթոնը: Սա հիասքանչ բրենդ է և ես այժմ շատ հուզված եմ»,- իր տպավորություններով կիսվել է Քենդալը:
#mycalvins հավաքածուն վերնաշապիկներ, ջինսե շորտեր, բաճկոններ և հագուստի այլ տարրեր է ներառում: Դիզայներների խոսքերով՝ հավաքածուն ամբողջովին նվիրված է փողոցային ոճին: