Լոնդոնի «Չելսի»-ն երկարաձգել է թիմի 34-ամյա կենտրոնական պաշտպան Ջոն Տերիի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Փորձառու պաշտպանը «ազնվականներ»-ի կազմում հանդես կգա ևս մեկ տարի:
Հավելենք, որ Տերին «Չելսի»-ում իր նորամուտը նշել է 1998 թվականին: Տերին «Չելսի»-ի կազմում հասցրել է մասնակցել 661 հանդիպման և դարձել 63 գոլի հեղինակ: