Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանում տղայական «բազառի» պատճառով մեկի սիրտն ու թոքն է վնասվել, մյուսի փայծաղը պատռվել, մեկն էլ հոգեբուժարանում է հայտնվել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արսեն Կ.-ի և Ռուբեն Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:

20-ամյա Արսենը և 22-ամյա Ռուբենը մեղադրվել են նույն կռվի ժամանակ հակառակորդ լինելու պայմաններում երկու տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 15-ն անց 50-ի սահմաններում Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցող վիճաբանության ժամանակ Արսենն իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է տուժող Վահե Կ.-ի կրծքավանդակի ձախ կեսին ու ձախ ազդրին, պատճառել առողջության ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի միջին անրակային գծով վեցերորդ միջկողային տարածության ծակած-կտրած թափանցող վերք՝ սրտապարկի վնասումով,
կրծքավանդակի ձախ կեսի միջին անութային գծով վեցերորդ միջկողային տարածության ծակած-կտրած թափանցող վերք՝ ձախ թոքի վնասումով, ձախ ազդրի ծակած-կտրած վերք՝ մկանների վնասումով:

Նույն կռվի ժամանակ Ռուբենը ձեռքով ու ոտքերով հարվածներ է հասցրել տուժող Գևորգ Հ.-ին, պատճառել առողջության ծանր վնաս՝ ակնակապիճի կոնտուզիա, որովայնի բութ վնասվածք՝ փայծաղի պատռվածքի ձևով:

Ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե դեպքի օրը՝ 2013 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 1-ի սահմաններում եղել է Կիևյանում:

Օրբելի խաչմերուկում տեսել է մի ծանոթ երիտասարդի, ում դեռ մանկուց ճանաչել է: Նրա հետ մի տղա է եղել, ում չի ճանաչել:

Ծանոթը հարցրել է՝ ինքը Արսենին ճանաչո՞ւմ է՝ Կոմիտասից, ինքը պատասխանել է, թե ճանաչում է, նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ է:

Ծանոթն ասել է, թե Արսենը իր հասցեին շատ վիրավորական արտահայտություն է արել:

Ինքը պարզել է, թե որտեղ է եղել Արսենը, ու գնացել են Քոչար:

Արսենն ընկերոջ հետ նստած է եղել «Պարտեզ» խանութի մոտի բացօթյա տաղավարում:

Ինքը ներս է մտել ու հարցրել, թե նա ի՞նչ է ասել իր հասցեին, նման բան եղե՞լ է, թե՞ չէ:

Արսենի անորոշ պատասխանից հետո հարվածել է նրան: Կռիվ է սկսվել: Մարդիկ են հավաքվել, իրենց բաժանել են:

Ինքը նորից գնացել է Շինարարներ:

Արսենը զանգել է իրեն, ասել է, որ հանդիպեն, ճշտել է, որ ինքը Շինարարներում է: Ինքը ենթադրել է, թե նա կգա, կխոսեն, կհասկանան իրար:

Իր ընկեր Վահեն այդ ժամանակ տանից իջել ու իրեն տեսել է:
Մի տաքսի է կանգնել, Արսենն ու մի տղա՝ հետո իմացել է՝ Գևորգը, իջել են մեքենայից:

Մոտեցել են իրենց: Ինքն ասել է՝ բակ մտնենք:

Արսեննն ասել է. «Էլ ի՞նչ մտնենք հայաթ, ի՞նչ խոսանք»: Այդ պահին նա դանակ է հանել:

Վահեն ոտքով խփել է, դանակն ընկել է նրա ձեռքից:

Գևորգը մոտեցել է, կռացել, դանակը վերցրել է, ինքն այդ ժամանակ խփել է Գևորգին:

Տեսել է, որ մյուս կողմում Վահեն ու Արսենը կռվում են:

Գևորգին խփելուց հետո նա ընկել է, ինքը մոտեցել, տեսել է, որ դանակը Գևորգի ձեռքի տակ է: Վերցրել ու շպրտել է:

Գևորգն ասել է. «Ախպեր, գցի դանակը, ես չէի ուզում խփեմ»:

Այդ ժամանակ Վահեն ասել է, որ իրեն դանակով խփել են: Ինքը շրջվել ու տեսել է, որ Վահեն կքանստած է, իսկ Արսենը վազում է դեպի Էստոնական:

Վազել է Արսենի հետևից, բայց տեսնելով, որ նրան չի հասնում, հետ է եկել: Վահեին արդեն դնում էին Նեսոյի մեքենան: Գիտի, որ նրան տարել են հիվանդանոց:

Ինքն Արսենի հետ նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել: Հետո երկար տարիներ չեն շփվել: Ինքը չի իմացել, որ նա լուրջ հիվանդ է, եթե իմանար, չէր գնա Քոչար՝ պարզաբանում անելու:

Քոչարում նրան հարվածել է, որովհետև երբ հարցրել է՝ նա իր հասցեին վիրավորական արտահայտություն արել է, թե ոչ, անորոշ պատասխանից հասկացել է, որ արել է…

Շինարարներում Գևորգի դեմքին հարվածել է, երկուսով ընկել են… Ընկած վիճակում չէր կարող նրան հարվածել… «Եսիմ ինչ հարված չեմ հասցրել, որ դրանից Գևորգի փայծաղը վնասվեր»:

Երբ Գևորգն ասել է, որ նրան չէր ուզում հարվածել, ինքն այլևս չի խփել…

Նախաքննության ժամանակ ամբաստանյալն ասել է, թե սկզբում բռունցքով հարվածել է Գևորգի դեմքին՝ աչքի շրջանում՝ մտածելով, թե նա ձեռքը դանակին է գցում, որ իրեն խփի:

Երբ Գևորգն ընկել է, ինքը ոտքով մի անգամ էլ նրա որովայնին է խփել, ապա կռացել է, ծունկը հենել է դանակը բռնած ձեռքին, փորձել է դանակը խլել Գևորգից: Հնարավոր է, որ այդ ժամանակ բռունցքով էլի հարվածած լինի նրան… Կարողացել է դանակի շեղբը վերցնել Գևորգի ձեռքից ու մի կողմ նետել…

Դատարանում Արսեն Կ.-ն հայտնել է, թե դեպքի օրը եղել է տանը: Գևորգն անընդհատ զանգել, դուրս է կանչել: Ինքը դուրս է եկել, գնացել է Քոչար: Տեսել է, որ Գևորգը երկու հոգու հետ կանգնած է: Ասել է, թե նրանց հետ պառկած է եղել հոսպիտալում:

Խոսել են տարբեր թեմաներից: Խոսք է գնացել Ռուբենից՝ Ռուբոշից, ինքն ասել է, թե նա իր ընկերն է եղել, հետո նրա հասցեին կոպիտ արտահայտություն է արել, որի համար զղջում է:

Այդ երկու հոգին գնացել են, մոտ երեսուն րոպե հետո եկել են Ռուբենի հետ:

Վերջինս իրեն հարցրել է, թե ինչ է ասել, ինքը կոնկերտ չի հիշել ասածը: Նույնիսկ երբ Ռուբենին տեսել է, ուրախացել է, ասել է. «Վա՜յ, էս ո՞վ ա եկել»: Վատ բան ասելու պահին չի գիտակցել՝ ինչ է ասում:

Ռուբենը միանգամից հարվածել է իրեն, ինքն ընկել է:

Ընկած ժամանակ էլ է հարվածներ ստացել, չգիտի՝ քանի հոգով են իրեն խփել: Մարդիկ են հավաքվել, իրենց բաժանել են:

Նրանց գնալուց հետո ինքը մնացել է Գևորգի հետ:

Գևորգը ճշտել է Ռուբենի հեռախոսահամարը:

Ինքը զանգել ու ճշտել է՝ որտեղ է նա: Իմացել է, որ Շինարարներում է: Ասել է, որ գնում է նրան տեսնելու:

Ճանապարհին տուն է գնացել, որ գումար վերցնի, շքամուտքի մոտ հորն է տեսել, տաքսու գումար է վերցրել:

Հայրը հարցրել է՝ ո՞ւր են գնում, Գևորգն ասել է՝ աղջիկ տեսնելու….

Շինարարներ են հասել, մեքենայից իջել, Ռուբենն ու երկու հոգի կանգնած են եղել: Ինքը Գևորգի հետ մոտեցել է, միանգամից կռիվ է սկսվել: Ինքն ականջին հարված է ստացել, աչքերի առաջը սևացել է, չի գիտակցել, թե ինչ է անում:

Հիշել է, որ մոտը դանակ կա: Չի ցանկացել՝ ինչ-որ մեկին վնասել: Ցանկացել է այնպես անել, որ նրանք փախչեն:

Դանակը թափահարել է, երևի այդ ժամանակ է վնասել: Վախեցել է, երբ իր հետ կռվող տղան ասել է՝ վախ, ծակեց: Միանգամից փախել է, դանակը շպրտել է ճանապարհին:

Դանակը եղել է երկու կողմից բացվող, այն միշտ իր մոտ է եղել, դրանով փորագրել է, ձեռք էր բերել «Փեթակից»:

Երբ իր ականջին հարվածել են, ինքը մոր ձայնն է լսել: Մի անգամ էլ է այդ ձայնը լսել, երբ հիվանդանոցում է եղել: Չի հիշում՝ ձայնն իրեն ինչ է ասել, բայց ձայնը լսել է, հետո խշշոց է եղել…

Երբ իրենց բակում է եղել, Գևորգը զանգել ու ասել է, որ իրեն «բեսամտ» շատ են ծեծել: Ինքն էլ ասել է, թե գնում է տուն, թող նա էլ գնա, հետո կհանդիպեն, կխոսեն:

Դրանից հետո իր ինքնազգացողությունը ահավոր շատ վատացել է, իրեն տարել են հոգեբուժական հիվանդանոց, որտեղ ինքը էլի էր պառկել: Մնացել է 24 օր: Հետո տարել են փորձաքննության, պառկել է 30 օր: Այնուհետև իրեն տարել են «քաղմաս», որտեղից ստորագրությունով բաց են թողել:

Ամբաստանյալն ասել է, որ վերջերս նորից է երկու ամսից ավելի պառկել հիվանդանոցում, ինքնազգացողությունը նորից վատացել է: Դեռ բուժում է ստանում:

Չգիտի, թե ինչի համար է դանակով խփել, զղջում է, ներողություն է խնդրում:

Ռուբենի դեմ վատ բան չի ունեցել, չի ցանկացել կոպիտ արտահայտվել, այդպես է ստացվել:

Ամբաստանյալը նշել է, որ հիվանդության պատճառով բանակ չի զորակոչվել: Երեք տարով տարկետում են տվել:

Ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Արսեն Կ.-ի մոտ հայտնաբերվել է «Հետփսիխոտիկ նևրոտիկ խանգարում»: Նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Հանցանքը կատարելու պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել, բայց եղել է հոգեկան լարվածության սթրեսային վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա:

Դատարանը հաշվի է առել Արսենի վատառողջ լինելը, այն, որ զղջում է, տուժողին պատճառված վնասը հատուցել է, տուժողը բողոք, պահանջ չի ունեցել:

Ռուբեն Գ.-ի վատառողջությունը ևս հաշվի է առել դատարանը՝ նա հարթաթաթություն ունի, ինչի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել, բնութագրվել է դրական, սովորում է մասնավոր համալսարաններից մեկում, տուժողին պատճառած վնասը վերականգնել է:

Ընդհանուր իրավասության դատարանը Արսեն Կ.-ին և Ռուբեն Գ.-ին մեղավոր է ճանաչել տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, դատապարտել է 4-ական տարի ազատազրկման, պայմանական դատապարտություն է կիրառել ու յուրաքանչյուրի համար սահմանել է 3 տարի փորձաշրջան:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրողը և ամբաստանյալ Ռուբեն Գ.-ի շահերի պաշտպանը:

Մեղադրողը նշել է, թե Ռուբեն Գ.-ն դեպքից հետո մոտ հինգ ամիս թաքնվել է քննությունից, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, դրանով խոչընդոտել է քննությանը, ծանր հանցագործությունն այդ ընթացքում մնացել է չբացահայտված: Նա տուժող Գևորգին դեպքի վայրում չի օգնել, չի տեղափոխել հիվանդանոց:

Միայն 2014 թվականի փետրվարի 19-ին է Ռուբենը ներկայացել քննության, բայց առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Մեղադրողը նշել է նաև, թե նախահարձակը եղել է Ռուբենը, նա է սկզբում գնացել Քոչար՝ պարզաբանման…

Մեղադրողը երկու ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժներն էլ համարել է ակնհայտ մեղմ, պնդել է, որ նրանց նկատմամբ պայմանական դատապարտության կիրառման հիմքեր չկան:

Ռուբեն Գ.-ի շահերի պաշտպանն իր բողոքում նշել է, թե նախաքննական մարմինն ու դատարանը ճիշտ չեն գնահատել իրավիճակը, դատարանը հանգել է սխալ եզրահանգման, Ռուբեն Գ.-ին դատապարտել է մի արարքի համար, որը նա չի կատարել՝ նա տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս չի պատճառել, գործով դա ապացուցված չէ:

Պաշտպանը միջնորդել է մեղսագրված արարքում Ռուբեն Գ.-ին արդարացնել:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ինչպես մեղադրողի, այնպես էլ պաշտպանի բողոքները՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում