Առաջիկա օրերին 3-5 հազար զինվորներ ու սպաներ Եմեն կժամանեն արաբական պետությունների կոալիցիայի մեջ մտնող երկրներից, որը լույս հինգշաբթի գիշերը սկսել է «Վճռականության փոթորիկ» օպերացիան` ընդդեմ Եմենում շիա ապստամբների (հոուսիտ): Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ տվյալ զորամիավորումը Եմեն կժամանի առաջիկա 3 օրերի ընթացքում: Դրա գերխնդիրը կդառնա «Ադեն քաղաքում անվտանգության ապահովումը», որտեղ ներկա պահին գտնվում է երկրի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիի նստավայրը: