Twitter ընկերությունը թողարկել է տեսանյութերի հեռարձակման Periscope ծառայությունը, որը գնել էր հունվարին 100 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդվում է նախագծի պաշտոնական կայքում:
Periscope-ը թույլ է տալիս տեսանյութերի ուղիղ հեռարձակում իրականացնել բջջային սարքից: Հեռարձակման ձայնագրությունները հասանելի կլինեն 24 ժամ` նկարահանման դադարի պահից հետո, որից հետո ավտոմատ կջնջվեն:
Ներկայում հավելվածը հասանելի է միայն iOS-ի համար: Android-ի համար տարբեակը կթողարկվի ավելի ուշ: